Էրդողանը Նեթանյահուին Հիտլերի հետ է համեմատել
Քաղաքական
14:41 09/03/2024
Տարածաշրջան

Էրդողանը Նեթանյահուին Հիտլերի հետ է համեմատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարությունն դարձել են նացիստներ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությւոնը։

«Հոկտեմբերի 7-ից (Գազայում ռազմական գործողությունների մեկնարկը - խմբ.) մենք բախվել ենք բազմաթիվ ամոթալի դեպքերի, որոնք կոտրել են մեր սրտերը: Նեթանյահուն և նրա կառավարությունը, Գազայի հատվածում, մարդկության դեմ իրենց կատարած հանցագործությունների արդյունքում հավասարեցվել են նրանց անունները Հիտլերի, Մուսոլինիի հետ... որպես այսօրվա նացիստների»,- շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով, «Գազայի վրա իսրայելական հարձակումների» առաջին իսկ օրվանից Թուրքիան մոբիլիզացրել է իր բոլոր ուժերն ու միջոցները։

«Մենք պաղեստինցիների անունից խոսել ենք միջազգային հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել ենք: Այս շաբաթ Անկարայում ընդունեցինք Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին: Մենք այն երկրներից ենք, որոնք չեն մոռանում Գազայի կոտորածը»,-ասել է նա։

Placeholder
Էրդողանը Նեթանյահուին Հիտլերի հետ է համեմատել