Ռուսները  գալիս են Հայաստան՝ mass market կատեգորայի ապրանքներ գնելու համար
Տնտեսություն
12:13 09/03/2024
Աշխարհ

Ռուսները գալիս են Հայաստան՝ mass market կատեգորայի ապրանքներ գնելու համար

Վերջին երկու տարիների ընթացքում ռուսները սկսել են ավելի հաճախ մեկնել արտերկիր՝ գնումներ կատարելու համար։ АТОР-ը նշել է, որ ամենահայտնի ուղղություններից մեկը Ադրբեջանն է, քանի որ այնտեղ կան խանութներ, ապրանքանիշներ, որոնք լքել են Ռուսաստանը։

Գազետա.ռու-ն գրում է, որ ռուսները mass market կատեգորայի ապրանքների համար ամենից հաճախ գնում են Հայաստան և Բելառուս։ Այս երկրներում նաև եվրոպական ապրանքանիշերի կոսմետիկա և օծանելիք կարող են ձեռք բերել։

Փորձագետները նշում են, որ այս երկրներում գնումների առավելություններն են ռուսական «Միր» քարտով վճարելու հնարավորությունը և վիզային ռեժիմի բացակայությունը։

Ռուսների շրջանում գնումների այլ հայտնի ուղղությունների թվում տուրօպերատորները առանձնացնում են Միլանը, ԱՄԷ-ն և Թուրքիան:
 

Placeholder
Ռուսները գալիս են Հայաստան՝ mass market կատեգորայի ապրանքներ գնելու համար