Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի մայրաքաղաքի Ռեյ փողոցի երկհարկանի տանը պայթյուն է որոտացել, պայթյունի հետևանքով ավերվել է հարևան շենքը, և փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ասել է Թեհրանի քաղաքային հրշեջ ծառայության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
«Ռեյ փողոցի երկհարկանի շենքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել... Դրա հետևանքով ավերվել են այս և հարակից շենքերը, և հրշեջները ներկայումս աշխատում են դեպքի վայրում»,-ասել է Մալեքին։
Պայթյունի պատճառների մասին գործակալությունը չի հայտնում։
ISNA-ն հայտնում է, որ կա 1 զոհ և 9 վիրավոր։