Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կայցելի Ադրբեջան
Քաղաքական
10:12 10/03/2024

Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կայցելի Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան և կհանդիպի այս երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Մարտի 11-12-ը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն»,-ասված է հաղորդագրությունում։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Տոկաևը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կմասնակցի Ղազախա-ադրբեջանական բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին։

Placeholder