Մահացել է Սվետլանա Մորգունովան
Մշակույթ
09:01 11/03/2024
Տարածաշրջան

Մահացել է Սվետլանա Մորգունովան

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստաընկերության հաղորդավար Սվետլանա Մորգունովան։ Նա 85 տարեկան էր։ Մահը վրա է հասել մարտի 10-ին։ Ռուսական ԶԼՄ-ներին այս մասին հայտնել է Վերա Մուսատովան, որը Սվետլանայի մտերիմ ընկերուհին է։

Նա նշել է, որ Մորգունովան առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, սակայն շատ վատ ապրումներ է ունեցել միակ որդու՝ Մաքսիմի մահից հետո։ Մորգունովայի որդին մահացել է 2020-ին կորոնավիրուսից։

«Նա մահացել է տանը սրտի կանգից»,-ասել է նա։

Սվետլանա Մորգունովան ծնվել է 1940 թ. մարտի 7-ին։ Նա եղել է «Голубой огонек» և  «Утренняя почта» հաղորդումների վարողը։

Placeholder
Մահացել է Սվետլանա Մորգունովան