«Օսկարի» արժանացած ֆիլմում հայ հերոսը պատմում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մասին
Մշակույթ
14:45 11/03/2024
Աշխարհ

«Օսկարի» արժանացած ֆիլմում հայ հերոսը պատմում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մասին

Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությանը «Վերանորոգված վերջին խանութը»  (The Last Repair Shop)  ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»։  Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Այն պատմում է քաղաքի կենտրոնում գտնվող պահեստի մասին, որտեղ մի քանի նվիրյալ վարպետներ լավ վիճակում են պահում ավելի քան 80,000 ուսանողական երաժշտական գործիքներ:

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի չորս հերոսներից մեկը հայ Սթիվ Բաղրամյանն է, ով 1980-ականների վերջին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ զտումների։

«Ես իմացա, որ Սթիվը՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, անձամբ լարել է դպրոցի դաշնամուրները, որոնք ես նվագել եմ, երբ ես ուսանող էի», - ասում է Բաուերսը:

Placeholder