Ջոն Սինան «Օսկար 2024»-ի բեմ է դուրս եկել առանց հագուստի
Մշակույթ
11:43 11/03/2024
Աշխարհ

Ջոն Սինան «Օսկար 2024»-ի բեմ է դուրս եկել առանց հագուստի

Ամերիկացի դերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ջոն Սինան 2024 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, թե ով է «Լավագույն կոստյում» անվանակարգի հաղթողը։ Նա բեմ է դուր եկել առանց հագուստի, ձեռքին եղել է միայն հաղթողի անունով ծրարը։  

Ավելի ուշ Սենային հագցրել են ոսկեգույն տոգա։

Հանդիսատեսը ողջունել է նրան, երբ վերջինս ասել է. «Կոստյումներ... այնքան կարևոր են: Միգուցե ամենակարևոր բանը, որ կա»։

 «Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակը հանձնվել է «Խեղճուկրակները» ֆիլմին։ 

Placeholder
Ջոն Սինան «Օսկար 2024»-ի բեմ է դուրս եկել առանց հագուստի