«Օսկար»-ի մրցանակակիրները
Օրվա թեմա
09:56 11/03/2024
Աշխարհ

«Օսկար»-ի մրցանակակիրները

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտնել է «Օսկարի» նոր դափնեկիրների անունները։

«Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Օպենհայմեր» ֆիլմը։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանն իր «Օպենհայմեր» ֆիլմով։

«Լավագույն դերասան» է ճանաչվել Կիլիան Մերֆին «Օպենհայմեր» ֆիլմի համար։

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Էմմա Սթոուն «Խեղճուկրակները» ֆիլմի համար։

Բրիտանական «Հետաքրքրությունների գոտի» պատմական դրաման արժանացել է Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝  Ռոբերտ Դաունի կրտսեր («Օփենհայմեր»)
«Լավագույն օրիգինալ սցենար»՝  «Անկման անատոմիա»
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝  Դավան Ջոյ Ռենդոլֆ («Լքվածները»)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝  «Տղան և թռչունը»
«Լավագույն օպերատորական աշխատանք»՝ Հոյտե Վան Հոյտեմա («Օփենհայմեր»)
«Լավագույն մոնտաժ»՝ «Օփենհայմեր»

«Լավագույն սաունդթրեք»՝ Լյուդվիգ Գորանսոն («Օփենհայմեր»)
«Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «20 օր Մարիուպոլում»
«Լավագույն երգ»՝  Ինչի՞ համար էի ստեղծված: («Բարբի»)
«Լավագույն երաժշտություն»՝  «Օփենհայմեր»
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»՝  «Վերանորոգված վերջին խանութը»
«Լավագույն գեղարվեստական ​​կարճամետրաժ ֆիլմ»՝ «Հենրի Շաքարի հրաշալի պատմությունը»։

 

 

 

Placeholder