Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ...Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,-այս մասին ահազանգում է ԱՆ նախկին պաշտոնյա, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։
Նա հավելում է՝ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ:
«2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փաստում էր, որ Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է »
ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն այս մահվան դեպքը գալիս է հաստատելու այն կարծիքը, որ ձեր վարած մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում մեղմ ասած կործանանար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում:
Հ.Գ. Վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը մտնելու են նաև ձեր բակերը:
Քանի կոպեկ արժեն ձեր վերակառուցած հիվանդանոցները, էլեկտրոնային դեղատոմսը, եթե խաղաղ պայմաններում ջրծաղիկից երեխա է մահանում։ Ձեր ասածն, արածը ընդամենը իմիտացիա է։
Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնութունները պարզելու համար»։