Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոչ մի երաժիշտ աշխատավարձի համար չի աշխատում. Արամ Թալալյան
«Հանդիպման ժամանակ փայլուն ելութներ ունեցան ուսանողները, դասախոսները։ Բոլոր հարցերին գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նույնն պատասխանն էր տալիս՝ կլաստերներ, ավելի լավ կլինի»,- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոնսերվատորիայի դասախոս Արամ Թալալյանը։
Նա նշեց, իրենց դուր չեկավ, երբ սկսել է խոսել աշխատավարձերի բարձրացումից. «Մենք այստեղ աշխատավարձի համար չենք աշխատում։ Սա պատմական բան է. ոչ մի երաժիշտ աշխատավարձի համար չի աշխատում, մենք ծառայում ենք, ինչպես ծառայում են թատրոնում։ Մերն աշխատանք չի կոչվում»։
Արամ Թալալյանն ասաց, որ հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցչից այդպես էլ հստակ պարզաբանում չլսեցին, հստակ պատասխան չտրվեց հարցին՝ Կոնսերվատորիան միանալո՞ւ է այլ բուհերի, թե ոչ։
«Ուսանողներից մեկը հստակ հարց բարձրացրեց՝ միավորում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղիղ 20 րոպե չկարողացավ ոչ այն ասել, ոչ՝ այն»,- նշեց վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը։