Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
Քաղաքական
15:12 12/03/2024
Հայաստան

Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին

«Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան չի փակվում։ Այդքան բան»,- Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նա ընդգծեց՝ ոչ մեկ չի կարող պատկերացնել, որ Կոնսերվատորիան կարող է փակվել։

Հարցին՝ լինելով Կոնսերվատորիայի շրջանավարտ, իր համար ընդունելի՞ կլինի Կոնսերվատորիայի տեղափոխությունը Ակադեմիական քաղաք, փոխնախարարը պատասխանեց. «Մեզ համար  ընդունելի միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ լավանա՝  դասավանդումը, պայմանները պրոֆեսորական կազմի, ուսանողների համար։ Միակ լավագույն տարբերակը դա է։ Եթե լավանա, ուրեմն լավ է»։

Ճշտող հարցին՝ այսինքն դեմ չե՞ք, Դանիել Դանիելյանը պատասխանեց. «Ես ինքս բաց եմ ցանկացած մետքի, եթե պետք է լավացնի, համակարգը բարելավի ու Կոնսերվատորիայի այնպիսի կառույց ունենանք, որը բավարարում է բոլորիս»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին