«Հրապարակ». Փաշինյանը մայիսին կմեկնի՞ Մոսկվա
Օրվա մամուլ
09:06 12/03/2024
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը մայիսին կմեկնի՞ Մոսկվա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։

Բանն այն է, որ 2024 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Չնայած, ավանդույթի համաձայն, նախագահող երկրում նիստ է հրավիրվում` իր նախագահության մեկ տարվա ընթացքում, սակայն Հայաստանում կարծես այդ մասին առայժմ չեն էլ մտածում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder