«Հրապարակ». ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց
Օրվա մամուլ
08:50 12/03/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց։ Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը խորհրդարանական թիմակիցների հետ փակ հանդիպումներին հրահանգում է առանց հեռախոսների մասնակցել, եթե չասենք՝ հավաքել է տալիս բոլորի հեռախոսները՝ մտավախություն ունենալով, որ կձայնագրեն, ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն։

ՔՊ-ական աղբյուրների պատմելով՝ նույնպիսի անվստահություն է նաև պատգամավորների շրջանում` առ Փաշինյանը, ումից ինչ ասես սպասում են թիմակիցները:

Օրինակ, վերջին հանդիպումների ժամանակ, երբ օրակարգում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցն էր քննարկվում, ակնհայտ հակառուսական կամ եվրոպամետ ելույթներ գրեթե չեն հնչել: Թերևս հակառակը` սորոսականի համարում ունեցող արևմտամետ պատգամավորներից շատերը կա՛մ չեն մասնակցել այդ հանդիպումներին, կա՛մ ընդգծված զգուշավորություն են դրսևորել՝ կասկածելով, որ այդ հանդիպումները տեսաձայնագրվում են, և հետագայում իրենք կարող են տհաճ իրավիճակներում հայտնվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder