Մարտի 12-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն թանկացել են
Տնտեսություն
09:25 12/03/2024
Հայաստան

Մարտի 12-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն թանկացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 12-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.36 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 406.69 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 434.97 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 447.55 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 439 դրամ է, վաճառքը՝ 444 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.34 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.57 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.37 դրամ, վաճառքը`4.47 դրամ։
 

Placeholder