33-րդ օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր
Սպորտ
20:21 12/03/2024
Աշխարհ

33-րդ օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր

Միջազգային թեստավորման (ITA) և համաշխարհային հակադոպինգային գործակալությունները (WADA) հատուկ  միջոցառումներ և փաստաթղթեր են ստեղծել «Փարիզ -2024» ամառային օլիմպիական խաղերի համար:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նշած կազմակերպությունները աշխատում են ազգային, տարածաշրջանային հակադոպինգային գործակալությունների և միջազգային ֆեդերացիաների հետ:

Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը ՄՕԿ-ի անունից կառավարում է ITA- ի  փորձագիտական խումբը:

Նախամրցումային ծրագիրը մեկնարկել է 2023թ. հոկտեմբերին: Ամեն բան արվում է, որ մարզիկները թեստավորման ենթարկվեն համաչափ ռեժիմով:

WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկան նշել  է, որ  կարևոր է հակադոպինգային  կազմակերպությունների շփումը համապատասխան լաբորատորիաների հետ: Նպատակն  է  խաղերի մասնակիցների համար ապահովել մաքուր սպորտի հնարավորինս անաչառ և փորձագիտական համակարգ:

Անցյալ սեպտեմբերից WADA-ն վերապատրաստման նոր դասընթաց է սկսել մարզիկների և մարզիչների համար,  ովքեր նախապատրաստվում են առաջիկա  խաղերին: Արդեն 3299 մարզիկներ և մարզիչներ ավարտել են դասընթացը, ինչի առթիվ  նաև հատուկ կրթական ուղեցույց է հրապարակվել:

33-րդ  օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր: 

Placeholder
33-րդ օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր