Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում
Կրթություն, գիտություն
12:08 12/03/2024
Հայաստան

Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում դասախոսների, ուսանողների մասնակցությամբ։

Հանդիպման լուսաբանման համար կոնսերվատորիա եկած լրագրողներին շենք մտնել թույլ չեն տվել։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել Կոնսերվատարիան այլ բուհերի ու ինստիտուտների հետ միավորելու թեման։ Շատ երաժիշտներ, երաժտագետներ քննադատել են իշխանության այս մտադրությունը։

Հանդիպումից լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Զարուհի Մուրադյանը։

 

 

Placeholder
Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում