Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր կանգնած ենք նույն կոտրված տաշտակի առջև. դերասան Հայկ Պետրոսյան
«Ես չեմ հիշում մի դեպք, որ ստորագրահավաքը փոփոխություն մտցրած լինի, բայց ամեն դեպքում սա քայլ է, առաջին քայլն է, որը ինչ-որ գործողությունների հերթականության սկիզբ կարող է լինել: Եթե ստորագրահավաքը չօգնի, միշտ կան ավելի կտրուկ գործողություններ»,- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այլ վայր տեղափոխելու դեմ ուղղված ստորագրահավաքի մասին ասաց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, ով ևս միացել է դրան:
Ըստ Հայկ Պետրոսյանի, «ակադեմիական քաղաքը» լավ գաղափար է. «Ես երբ սովորում էի Փարիզում, այնտեղ կա նման բան, բայց դրա ռազմավարությունը, քայլերի հերթականությունը, մշակումը, տեխնիկական և տրամաբանական հարցերը... Շատ բացեր կան, շըփ-թըփ, հաճեպ անելու բաներ չեն:
Վերջին ժողովի ժամանակ երաժշտագետ Մհեր Նավոյանը հրաշալի արտահայտվեց այդ մասին։ Տպավորիչ էր միտքը, որ վերջին անգամ Հայաստանում համալսարան փակվել է 15-րդ դարում, և ահա 6-7 դար անց կանգնած ենք նույն կոտրված տաշտակի առջև: Պատճառները շատ խորքային են։ Երևի պետք է ազգովի հասկանանք մշակույթի իրական կարևորությունը, տեղն ու դերը մեր կյանքում, մեր պետության պահպանման հարցում»։