Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
Կրթություն, գիտություն
14:11 13/03/2024
Հայաստան

Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան

«Ես դեմ եմ, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան միացվի այլ բուհի, Կոնսերվատորիան  հենց ինքը Կոնսերվատորիա է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը։

Նա նշեց, որ աշխարհի բարձրակարգ երկրներում կոնսերվատորիաները գտնվում են  մայրաքաղաքներում որպես առանձին կոնսերվատորիաներ։

«Միգուցե բացվի ինչ-որ բուհ,  այնտեղ լինի նաև մասնաճյուղ, բայց Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է, դեմ եմ, իմ կոլեգաների կողքին եմ։ Չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում Կոնսերվատորիան տեղափոխել, միացնել ինչ-որ բուհի»,- ասաց Հայկ Տիգրանյանը։

Նա համոզված է, որ Կոնսերվատորիայի ուսանողների, դասախոսների պայքարն արդյունք կտա. «Երաժշտի, արտիստի ձայնը բարձր է, միշտ լսելի է լինում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան