ԱՄՆ-ը Ուկրաինային 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել
Քաղաքական
23:04 12/03/2024
Աշխարհ

ԱՄՆ-ը Ուկրաինային 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

Օգնության նոր փաթեթը Կիևին հերիք կանի ընդամենը մի քանի շաբաթ։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Մենք հաստատ չենք խոսում ամիսների մասին՝ շաբաթների, գուցե նույնիսկ մի քանի շաբաթվա մասին: Սա երկար ժամանակ բավարարել չի կարող»,-ասել է նա ճեպազրույցում:

Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարեց Ուկրաինային 2023 թվականից հետո առաջին անգամ մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն կներառի հրետանային զինամթերք և GMLRS հրթիռներ HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար:

Placeholder
ԱՄՆ-ը Ուկրաինային 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել