Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
«Ես դեմ եմ, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան միացվի այլ բուհի, Կոնսերվատորիան հենց ինքը Կոնսերվատորիա է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը։
Նա նշեց, որ աշխարհի բարձրակարգ երկրներում կոնսերվատորիաները գտնվում են մայրաքաղաքներում որպես առանձին կոնսերվատորիաներ։
«Միգուցե բացվի ինչ-որ բուհ, այնտեղ լինի նաև մասնաճյուղ, բայց Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է, դեմ եմ, իմ կոլեգաների կողքին եմ։ Չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում Կոնսերվատորիան տեղափոխել, միացնել ինչ-որ բուհի»,- ասաց Հայկ Տիգրանյանը։
Նա համոզված է, որ Կոնսերվատորիայի ուսանողների, դասախոսների պայքարն արդյունք կտա. «Երաժշտի, արտիստի ձայնը բարձր է, միշտ լսելի է լինում»։
Մանրամասն՝ տեսանյութում։