Զախարովա. «Զվարթնոցում» սահմանապահների աշխատանքի դադարեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը
Քաղաքական
17:39 13/03/2024
Աշխարհ

Զախարովա. «Զվարթնոցում» սահմանապահների աշխատանքի դադարեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը

««Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ռուս սահմանապահների և նրանց աշխատանքի դադարեցման մասին Հայաստանի հայտարարությունները չեն նպաստի հանրապետության անվտանգությանը»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունն այս թեմայով, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով, դիվանագիտական խողովակներով ոչինչ չենք ստացել։ Բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքում»,- ասել է Մարիա Զախարովան։

Միաժամանակ նա նշեց, որ նշված հայտարարությունը «հայկական կողմն արել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին»:

«Քիչ հավանական է, որ նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որ ռուս և հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատում են ուս ուսի տված»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
 

Placeholder
Զախարովա. «Զվարթնոցում» սահմանապահների աշխատանքի դադարեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը