Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է քաղաքապետարանի վարչություններից մեկը
Իրավունք
13:33 14/03/2024
Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է քաղաքապետարանի վարչություններից մեկը

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և շինարարության վարչությունում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ՌԿ-ն։

Քաղաքապետարանից հաստատում են տեղեկությունը։

«Թե ինչ գործի շրջանակում է իրականացվել խուզարկությունը, դեռ չեն հայտնում։

Հակակոռուպցիոնի 2 աշխատակիցներն արդեն դուրս են եկել շենքից, լրատվամիջոցներից մեկը ֆիքսել է՝ նրանց ձեռքին  փաթեթավորված տոպրակ կար, թե ինչ էին տանում, պարզ չէ»,-գրում է աղբյուրը։

Placeholder
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է քաղաքապետարանի վարչություններից մեկը