Հայաստանը դարձել է Ռուսաստան մարգարիտի հիմնական մատակարարը
Տնտեսություն
15:32 14/03/2024
Աշխարհ

Հայաստանը դարձել է Ռուսաստան մարգարիտի հիմնական մատակարարը

Անցած տարվա ընթացքում  Ռուսաստանը ներմուծել է  3.4  անգամ պակաս բնական և աճեցրած մարգարիտ՝ 818 հազար դոլար ընդհանուր գումարով,  քան 10 տարի առաջ։

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ կրճատվել է այն երկրների թիվը, որտեղից ներմուծվել են թանկարժեք քարերը։

Այսպես, 2023 թվականի վերջին Ռուսաստանը ներմուծել է գրեթե 818 հազար դոլարի մարգարիտ, ինչը 3,4 անգամ պակաս է տասը տարի առաջվա 2,8 միլիոն դոլարից։

Անցած տարի մարգարիտների հիմնական մատակարարը Հայաստանն է եղել, որն ընդամենը 10 ամսում արտահանել է  390 հազար դոլարի մարգարիտ, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝  մոտ 468 հազարի։

2023-ին Մոսկվան մարգարիտ է գնել նաև Չինաստանից՝ 239 հազար դոլարի, Թայլանդից՝ 107 հազա դոլարի, Հոնկոնգից՝ 82 հազար դոլարի։

Նախորդ տարիներին Ռուսաստանը մարգարիտ գնում էր նաև Ֆրանսիայից, Չապոնիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից։ Ռուսաստանը Հայաստանից մարգարիտ սկսել է գնել 2017 թվականից։

Placeholder
Հայաստանը դարձել է Ռուսաստան մարգարիտի հիմնական մատակարարը