«Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
Մշակույթ
14:31 14/03/2024
Հայաստան

«Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին

Արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ակադեմիական քաղաքի մաս դարձնելուն, տեղափոխելուն դեմ են ուսանողները, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը, Կոմպոզիտորների միությունը, երաժիշտներ ու երգիչներ։ Նրանք արդեն մի քանի օր է իրենց դժգոհությունն են արտահայտում, կոնսերվատորիայում նաև ստորագրահավաք է կազմակերպվել։

Քաղաքացիները նույնպես դեմ են այդ ծրագրին, գաղափարին՝ այն «ապուշություն», «ախմախություն» համարելով։

«Ո՞վ է տեսել նման բան»,- նշում են շատ քաղաքացիներ։

«Միանշանակ դեմ եմ։ Աբսուրդ է, որ ուզում են տեղափոխեն»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցադրմանը, թե արդյո՞ք դրական են վերաբերվում Կոնսերվատորիան տեղափոխելու ծրագրին։

«Շատ վատ բան է, Կոնսերվատորիան արդեն ճիշտ տեղում է գտնվում, մոտ է երաժշտական, մշակութային օջախներին, դպրոցներին։ Հարված է հասցվում մշակութային, երաժշտական կյանքին»,- ասաց մի երիտասարդ, ով ավարտել էր Կոնսերվատորիան։

«Պատկերացրեք՝  մշակույթը քաղաքի միջից հանեն, ի՞նչ կստացվի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիներն այն կարծիքին են, որ այդ տեղափոխության, ակադեմիական քաղաքի կառուցման համար նախատեսված բյուջեն կարելի է ավելի կարևոր խնդիրների լուծման վրա ծախսել։

«Մինչև հիմա տվել են, դա էլ կտան,  փողերը կդնեն գրպարնները, ման գան»,- ասաց մեր զրուցակիներից մեկը։

Մի քաղաքացի նշեց, որ լավ միտք է, նման «քաղաքներ» կան եվրոպական երկրներում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
«Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին