Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ հրահանգ, հանձնարարություն, շրջաբերական չի եղել «Փառքի անկունները» հանելու վերաբերյալ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ նման դեպքերի մասին ծնողները թող ահազանգեն իրենց, հետամուտ կլինեն, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։
Խոսելով «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակին, նա ասաց, որ ծանոթ չէ տեսահոլովակին. «Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»։
Պատասխանելով հարցին, թե երգիչ Սնուփ Դոգի 2.3 մլրդ դրամ արժողությամբ համերգից ի՞նչ նորություն կա, ի վերջո ե՞րբ կկայանա, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց. «Քննարկվում են համերգի նոր ժամկետները, նոր ասելիք չունեմ այդ մասին»։