Կառավարությունը հերթական միլիարդները տրամադրեց ճանապարհաշինությանը
Տնտեսություն
14:50 14/03/2024
Հայաստան

Կառավարությունը հերթական միլիարդները տրամադրեց ճանապարհաշինությանը

«Նախագծով 6 միլիարդ 874 միլիոն դրամ է նախատեսված, և ճանապարհների երկարությունն 57,2 կմ է»,-կառավարության նսիտում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ճանապարհաշինության համար հերթական բյուջետային հատկացման նախագիծը:

Այն ուղղվելու է մի քանի ճանապարհահատվածների շինարարության շարունակմանը, ավարտմանը կամ նոր հատվածների կառուցում սկսելուն։

Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց ծրագրում ընդգրկված բոլոր այն ճանապարհները, որից պարզվեց, որ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզում Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ ճանապարհի հատվածում, վերանորեգել Ենոքավան-Կարմիր գյուղ՝ 6,3 կիլոմետրանոց ճանապարհը։
 

Placeholder