Ծրագիրն այն մասին է, որ ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
11:58 14/03/2024
Հայաստան

Ծրագիրն այն մասին է, որ ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք. Նիկոլ Փաշինյան

«Ծրագիրը նրանց մասին է, որ ընտանիքը երեխա չունի բայց ունի հիփոթեքային վարկ և երեխա ծնվելու դեպքում նրանց հիփոթեքի մնացորդային գումարի փոխհատուցում է»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ զեկուցելով ծնելիության խթանման ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ծրագիրն այն մասին է, որ ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք։

Կրկնելով փոխնախարարի խոսքերը՝ Փաշինյանը բացատրեց, որ երբ երեխան ծնվում է, պետությունն այդ ընտանիքի հիփոթեքային վարկի մնացորդի 10 %-ի չափով  միանվագ գումար կստանա, բայց ոչ ավել քան 500 հազար դրամը, նույնը նաև երկրորդ երեխայի դեպքում։

Փաշինյանը բացատրեց, որ առաջին երեխայի ծնվելու դեպքում 300 հազար միանվագ վճարի հետ նաև տրվելու է վարկի մնացորդի մինչև 500 հազար դրամ միանվագ աջակցություն։

Նա բացատրեց, որ երրորդ երախայի համար վճարվելու է մնացորդային գումարի 50 %-ը, բայց ոչ ավել քան 2 մլն դրամը, իսկ սահմանամերձի դեպքում այն կլինի մինչև 3 մլն դրամ։

Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ 50%-ով աջակցության գումարը սահմանամերձ բնակավայրերեից բացի ավելանալու է ևս 48 այն բնակավայրերում, որտեղ դպրոց և մանկապարտեզ են կառուցվում։
 

Placeholder