Անկարայում ռուս և թուրք պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Քաղաքական
12:15 14/03/2024
Աշխարհ

Անկարայում ռուս և թուրք պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Մարտի 13-ին Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչապարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Տեղեկատվության համաձայն, կողմերը, ի թիվս այլ հարցերի, համեմատել են իրենց տեսակետները Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրա խթանումը, առաջին հերթին, տարածաշրջանային ձևաչափերում։
 

Placeholder
Անկարայում ռուս և թուրք պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը