Տիգրան Աբրահամյան. Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանին իակողմանի զիջումների գնալու հարցում
Քաղաքական
09:26 14/03/2024
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանին իակողմանի զիջումների գնալու հարցում

«Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո, ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել»,-ահազանգում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծում է՝  այսինքն` Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձերի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացված Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, սրանք միակողմանի գյուղեր են հանձնում:

«Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու և միակողմանի զիջումների գնալու հարցում:

Հավասարապես դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում կեղծ թեզերի և միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը` մեկն իր դեմքով, մեկը` հանձնարարությամբ, երրորդը` հոդված գրելով»,-գրել է պատգամավորը։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանին իակողմանի զիջումների գնալու հարցում