Քաղաքապետարանից հաստատում են՝ խուզարկություն է
Իրավունք
14:12 14/03/2024
Հայաստան

Քաղաքապետարանից հաստատում են՝ խուզարկություն է

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և շինարարության վարչությունում։ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկությունը  հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հարցին, թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, Կոստանյանը չպատասխանեց։

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիան Օհանջանյանն այս պահին զանգերին չի պատասխանում։

Placeholder
Քաղաքապետարանից հաստատում են՝ խուզարկություն է