Սուրենյան. Մտնում ենք տեղումնառատ  փուլ
Հասարակություն
12:02 15/03/2024
Հայաստան

Սուրենյան. Մտնում ենք տեղումնառատ փուլ

«Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնից ավելի վաղ հայտնել են, որ Երևանում մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարզերում մարտի  15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

 

Placeholder
Սուրենյան. Մտնում ենք տեղումնառատ փուլ