«Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական
Սպորտ
14:08 15/03/2024
Հայաստան

«Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական

Մարտի 17-ից 26-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

«Ուրարտուից» Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել հարձակվող Գևորգ Տարախչյանը և պաշտպաններ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը։

Ֆուտբոլային ակումբից հայտնում են՝ մեր ընտրանին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ․  Մ-21 առաջնության որակավորման փուլի շրջանակում նախ Մոնտենեգրոյում կմրցի տեղի հավաքականի հետ, այնուհետև Երևանում՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտում կընդունի Ռումինիայի Մ-21 տարեկանների հավաքականին։

Պոդգորիցայում հանդիպումը կայանալու է մարտի 22-ին, ժամը 18։00-ին, իսկ Ռումինիայի հետ հանդիպումը՝ մարտի 26-ին՝ 15։00-ին։

Placeholder
«Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական