Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը` Կորյուն Մինասյանը
Հասարակություն
15:27 15/03/2024
Հայաստան

Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը` Կորյուն Մինասյանը

Այսօր 55 տարեկան հասակում վախճանվել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի երկարամյա համայնքապետ Կորյուն Մինասյանը: Նա ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։

Կ.Մինասյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է Արմավիրի ոստիկանական համակարգում, որպես քննիչ և հետաքննչական ստորաբաժանման ղեկավար: Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրման գործում:

2002 թվականին ընտրվել է Արմավիրի մարզի Շենիկ ավանի գյուղապետ: 2022 թվականից մինչև մահը հանդիսացել է Բաղրամյան համայքի Շենիկ գյուղի վարչական ղեկավարը: 

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Շենիկ բնակավայրի վարչական ղեկավար՝ Կորյուն Գարեգինի Մինասյանը: Նա հրաշալի գործընկեր էր,նախաձեռնող էր, միշտ ոգևորում և ոգեշնչում էր ընկերներին իր խորհուրդներով։ Իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:

Մեր  խորհին  ցավակցություններ  ենք հայտնում,  հարազատներին, ընկերներին, գործընկերներին,ինչպես  նաև  Շենիկ  բնակավայրի  ազգաբնակչությանը՝  անդառնալի  կորստի  համար:
Շենիկը  քեզ երբեք չի մոռանա»,- նշում են Շենիքի համայնքապետարանից։ 

yerkir.am կայքը հայտնում է, որ կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրենի Շենիկ գյուղում մարտի 16-ին ժամը 17:00-ից, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 17-ին ժամը 13:00-ին։

Placeholder
Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը` Կորյուն Մինասյանը