«Արմմոնո» փառատոնի նախագիծը իջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
Մշակույթ
18:03 15/03/2024
Հայաստան

«Արմմոնո» փառատոնի նախագիծը իջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի

«Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:

Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է:

«Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը: Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը նա պատմել է, որ իր մարմնավորած հերոսուհին բալետի պարուհի է, որն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր երազանքի իրականացման:

Placeholder