Վատ եփած բեկոնն օգտագործելու հետևանքով տղամարդու գլխում թրթուրներ են առաջացել. CNN
Առողջություն
13:25 15/03/2024
Հայաստան

Վատ եփած բեկոնն օգտագործելու հետևանքով տղամարդու գլխում թրթուրներ են առաջացել. CNN

Բժիշկները հայտնաբերել են տղամարդու միգրենի աղբյուրը՝ նրա ուղեղում երիզորդի թրթուրը, որը հավանաբար թերեփված բեկոն հաճախ ուտելու հետևանք է։

CNN-ի փոխանցմամբ, միգրենի վաթարացումից բողոքոց տղամարդու  ուղեղում բժիշկները հայտնաբերել են մակաբույծ երիզորդների թրթուրներ։ Մասնագետները կարծում են, որ դրանք առաջցել են թերեփած  բեկոն ուտելու սովորության հետևանքով։

52-ամյա տղամարդը  բողոքել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում  գրեթե ամեն շաբաթ գլխացավեր է ունենում, ցավերն ուժեց են, իսկ միգրենի դեմ դեղերը չեն օգնում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ գլխում հեղուկով լցված պարկեր կան։ Բժիշկները կարծել են՝ ի ծնե կիստաներ են։

Հետագա լաբորատոր փորձաքննությունները, հետազոտությունները  ցույց են տվել, որ կիստաները մակաբույծ երիզորդների թրթուրներ են, որոնք բնակություն են հաստատել նրա ուղեղում և առաջացրել վարակ, որը կոչվում է նեյրոցիստիցերկոզ։

Տղամարդը պատմել է, որ չի եղել  բարձր ռիսկային տարածքներում,  սերտ շփում չի ունեցել խոզերի հետ և չի ապրել վատ սանիտարական պայմաններում։

Նա, սակայն, խոստովանել է, որ իր կյանքի մեծ մասը «թեթև եփած, ոչ փխրուն բեկոն» ուտելու սովորություն ունի։ Հետազոտողները եզրակացրել են, որ տղամարդը, ամենայն հավանականությամբ, վարակվել է մակաբույծով «ինքնավարակի» միջոցով։

Placeholder