Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան. Արարատ Միրզոյան
«Կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատաելու նպատակով, շարունակվել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ նույնն է մնացել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերությունները ներկայացնելի:
Նախարարը կրկնեց բանակցությունների հիմնական սկզբունքները։
«Անշուշտ խաղաղության պայմանագրի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա նաև տեղեկացրե, որ Թեհրանում ոչ պաշտոնական շփումներ են եղել 3+2 ձևաչափի նախարարական հանդիպման շրջանակներում:
«Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից, սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաև ԱԳ նախարարների հանդիպումների մակարդակով, իսկ 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա Բեռլինում»,-հայտնեց Միրզոյանը: