Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
11:07 16/03/2024
Տարածաշրջան
Արսեն Զախարյանը դեբյուտային գոլից հետո իսպաներենով դիմել է իր երկրպագուներին
«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ խաղում (2:0) իր նորամուտի գոլից հետո իսպաներենով դիմել է թիմի երկրպագուներին։
Տեսանյութը հրապարակել է թիմի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն աջակցության համար։ Շատ ուրախ եմ հաղթանակի և հիանալի գոլի համար. Առաջ»,- խաղից հետո ասել է Զախարյանը:
Ֆուտբոլիստը փոխարինման դուրս գալուց երկու րոպե անց՝ Բրայս Մենդեսի փոխանցումից 68-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել։
Placeholder