Մարտի 16-ին նշվում է գունավոր մատիտների օրը
Օրվա թեմա
10:34 16/03/2024
Աշխարհ

Մարտի 16-ին նշվում է գունավոր մատիտների օրը

Մարտի 16-ին նշվում է գունավոր մատիտների օրը։ Այս մասին գրում է Canlend.ru-ն   ու մանրամասնում, որ gունավոր մատիտները, այն տեսքով, որով կարող էին օգտագործվել նկարիչների կողմից, լայն տարածում գտան միայն 20-րդ դարի սկզբին։

Ամենամեծ և ամենահայտնի արտադրողները նույն ընկերություններն էին, որոնք արտադրում էին պարզ մատիտներ:

Ի տարբերություն պարզ մատիտի, որտեղ գրաֆիտը օգտագործվում է որպես միջուկ, գունավոր մատիտներում միջուկը ձևավորվում է մոմից կամ յուղային հիմքից՝ գունանյութերի, ներկանյութերի, սոսինձների և այլնի ավելացումով։ Կան նաև ջրում լուծվող գունավոր մատիտներ։

Սպառողն ուշադրություն է դարձնում չգունթափվելու հատկությանը, միջուկի փափկությունը, գույնի պայծառությանը և այլն։

Գունավոր մատիտների զանգվածային արտադրությունն ու հասանելիությունը դրանք դարձրել են երեխաների և դեռահասների ստեղծագործության անփոխարինելի ատրիբուտ՝  հնարավարություն տալով նրանց արտահայտել զգացմունքները, տրամադրությունը և մտքերը նկարելիս կամ գունազարդելիս։

Ժամանակակից հոգեբանության մեջ գունավոր մատիտներն օգտագործվում են արտ-թերապիայի և մի շարք վերականգնողական պրոցեդուրաների ընթացքում։

 

Placeholder
Մարտի 16-ին նշվում է գունավոր մատիտների օրը