Հանդիպել են Խաչանովն ու Աղասին
Աշխարհում
14:37 16/03/2024
Աշխարհ

Հանդիպել են Խաչանովն ու Աղասին

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում հանդիպել է աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիին։

«Սիրով փոքրիկ Հայաստանից։

Շնորհակալություն գալու և աջակցելու համար»,- գրել է Խաչանովն Ինսագրամում ու հրապարակել լուսանկար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մարտի 16-ին Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:

 

 

Placeholder
Հանդիպել են Խաչանովն ու Աղասին