2023-ին Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներն են եղել Ղազախստանը, Ուզբեկստանը և Հայաստանը
Տնտեսություն
17:13 16/03/2024
Աշխարհ

2023-ին Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներն են եղել Ղազախստանը, Ուզբեկստանը և Հայաստանը

Հարևան երկրների հետ Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է՝ մինչև ռեկորդային 56,2 միլիարդ դոլարի, հիմնական առևտրային գործընկերներն են եղել Ղազախստանը, Ուզբեկստանը և Հայաստանը։ Այս մասին գրել է Ռիա նովոստին՝  հիմք ընդունելով ազգային վիճակագրությունը։

Այսպես, տարածաշրջանի հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունն աճել է 7%-ով՝ մինչև 56,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 52,5 մլրդ դոլարի դիմաց։ Ղազախստանը մնացել է Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը Ասիայի հարևան երկրների միջև. նրա հետ ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում մնացել է կայուն՝ 26 մլրդ դոլար։

Ուզբեկստանը Ռուսաստանի երկրորդ խոշոր գործընկերն է տարածաշրջանում. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի համեմատ աճել է 5,4 տոկոսով՝ մինչև 9,9 միլիարդ դոլար:

Առաջատար եռյակը եզրափակում է Հայաստանը, որի հետ 2023-ին ապրանքաշրջանառությունն աճել է  1,4 անգամ՝ մինչև 7,3 մլրդ դոլար։

Placeholder
2023-ին Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներն են եղել Ղազախստանը, Ուզբեկստանը և Հայաստանը