Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան
«Եթե մենք երկարաժամկետում բոլոր բուհերը տեղափոխում ենք ակադեմիական քաղաք, որը մեգանախագիծ է, կպահանջի 1 միլիարդ և ավելի դոլարի ներդրում, հարց է ծագում՝ ի՞նչ են լինելու հին ծենքերը»,- ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հարցադրում է արել Նիկոլ Փաշինյանը․
Նրա խոսքով, նախկինում պրակտիկա է գործել Հայաստանում, որ նոր ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերը օտարվում էին, բայց հասկացել են, որ դա վատ գաղափար է;
«Մենք հիմա քննարկմում ենք հետևյալ գաղափարը՝ Երևան քաղաքի բուհերի բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ, տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության որպես տարածքներ։ Այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնալու է ակադեմիական քաղաքի, բուհական համակարգի ֆինանանսավորման; Քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա ակադեմիական քաղաք հիմնարդամի հաշիվներին»,- ասել է Փաշինյանը։