Կոբախիձե. Վրաստանը  շարունակելու իր ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործընթացում
Քաղաքական
17:02 16/03/2024
Տարածաշրջան

Կոբախիձե. Վրաստանը շարունակելու իր ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործընթացում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի հիմնական թեմաներն են եղել երկու երկրի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում։

Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել կառավարության ղեկավարի պաշտոնում նրա առաջին պաշտոնական այցը Բաքու։

1tv.ge-ի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանն ու համատեղ տարածաշրջանային նախագծերին։ Նշվել է միջին միջանցքի նշանակությունը, այդ թվում՝ բեռնափոխադրումների առումով։ Կողմերը խոսել են տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հատուկ դերի մասին և նշել, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում։

Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման առանձնահատուկ կարևորությունը և կառուցողական երկխոսության դերն այս գործընթացում։ Վարչապետը հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործընթացում։

«Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Placeholder