Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան
Քաղաքական
17:46 16/03/2024
Հայաստան

Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան

«Եթե մենք երկարաժամկետում բոլոր բուհերը տեղափոխում ենք ակադեմիական քաղաք, որը մեգանախագիծ է, կպահանջի 1 միլիարդ և ավելի դոլարի ներդրում, հարց է ծագում՝ ի՞նչ են լինելու հին ծենքերը»,- ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հարցադրում է արել Նիկոլ Փաշինյանը․

Նրա խոսքով, նախկինում պրակտիկա է գործել Հայաստանում, որ նոր   ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերը օտարվում էին,  բայց հասկացել են, որ դա վատ գաղափար է; 

«Մենք հիմա քննարկմում ենք հետևյալ գաղափարը՝ Երևան քաղաքի բուհերի բոլոր շենքերը  համախմբվեն մի կազմակերպության մեջ, տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության որպես տարածքներ։ Այնտեղից գեներացվող ամբողջ գումարը  գնալու է ակադեմիական քաղաքի, բուհական համակարգի ֆինանանսավորման; Քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա ակադեմիական քաղաք հիմնարդամի հաշիվներին»,- ասել է Փաշինյանը։ 

 

Placeholder
Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան