Ռուսական կողմը մեր ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում են ոչ վստահելի. Հարություն Մնացականյան
Տնտեսություն
10:16 17/03/2024
Հայաստան

Ռուսական կողմը մեր ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում են ոչ վստահելի. Հարություն Մնացականյան

«Լարսում ցանկացած գյուղմթերք արտահանելուց պարտադիր պետք է  կցված լինի ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, որը հավաստում է, որ տվյալ գյուղմթերքը վարակված չէ որևէ հիվանդությամբ, որևէ միջատ չկա»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում հայտարարեց Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից խստացված քաղաքականության արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ՌԴ-ն Հայաստանի տված այդ ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում է առոչինչ։

«ՌԴ-ի կողմը ձկնկիթի մեջ գտան աղիքային ցուպիկ, տարբեր պտուղ-բանջարեղենների մեջ գտան միջատներ, տրիպսեր և եկել են այն կետին, որ ասում են, թե մեր ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում են ոչ վստահելի և պարտադիր ստուգում են բոլոր բեռնատարերը»,-ասաց Մնացականյանը։

Նա բացատրեց, որ անթուլատրելի է պտուղ-բանաջարեղեն տեղափոխող մեքենան ճանապարհին բացել, քանի որ այն հատուկ ջերմաստիճանով են տեղափոխվում և այն բացելուց ապարնքը որակը կորցնում է, առավել ևս, որ սահմանին կարող են մի քանի օր բեռնատարները պահել, մինչև լաբորատոր արդյունքների ստացումը։

Մնացականյանը հայտնեց, որ բեռնատարերը բացում են նար սահմանի հայկական կողմում, ինն անթուլատրելի է։

Placeholder