Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով
Սպորտ
20:22 18/03/2024
Հայաստան

Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․

«Սերբիայում կայացած բռնցքամարտի  Ա կարգի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով։

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դարձել է արծաթե մեդալակիր` եզրափակիչում համառ պայքարում զիջելով աշխարհի չեմպիոնին։

54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Մեր թիմը մրցավայր էր մեկնել մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ»։

Placeholder
Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով