Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ կշտկենք. Մխիթարյան
Աշխարհում
11:36 18/03/2024
Աշխարհ

Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ կշտկենք. Մխիթարյան

Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալել էր «Նապոլիին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին։

«Շատ կարևոր խաղ էր, բայց ոչ այդքան ցանկալի արդյունքը, որը մենք ուզում էինք: Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ կշտկենք»,- գրել է Մխիթարյանը:

«Ինտերը» 76 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
 

Placeholder