«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը չափազանց կարևոր է  Միջին միջանցքի համար. Ղազախստանի ԱԳ նախարար
Քաղաքական
15:51 18/03/2024
Աշխարհ

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը չափազանց կարևոր է Միջին միջանցքի համար. Ղազախստանի ԱԳ նախարար

«Մեր հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի մեր փոխհամագործակցությունը բազմակողմանի կառույցներում՝ ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ»,- Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց  Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։

Նա նշեց, որ ուժեղացնելով բազմակողմանի կապերը Հայաստանի ու Ղազախստանի միջև, միանշանակ համապատասխանում է  երկու ազգերի շահերին։

Մուրատ Նուրտլեուն հայտնեց, որ երկրների համար չափազանց կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

«Չափազանց կարևոր է մեր երկրների համար։ Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ այն նպատակով, որ  Միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժն ամբողջությամբ»,- ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը։

Placeholder