Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանը 100 հազար դոլար է հավաքվել՝ ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների
Աշխարհում
10:21 18/03/2024
Աշխարհ

Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանը 100 հազար դոլար է հավաքվել՝ ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար: thearmenianreport.com-ի հաղորդմամբ,  բարեգործական խաղին 100 հազար դոլար է հավաքվել է։

Հանդիպումը տեղի է ունեցել UCLA թենիսի համալիրում (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), կազմակերպիչն է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը։

«Խաչանովը հաղթեց 6-3, 4-6, 10-8 հաշվով։ Այնուամենայնիվ, օրվա իսկական հաղթանակը  ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար հանգանակությունն է՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների»,- գրել է կայքը։ 

 

 

Placeholder
Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանը 100 հազար դոլար է հավաքվել՝ ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների