Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Հասարակություն
12:55 19/03/2024
Հայաստան

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  մարտի 19-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի սկզբնամասում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի շտապօգնության ծառայության ավտոմեքենան:

Placeholder
Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ