Առանց  արցունքների. Վալերի Լեոնտևը 75-ամյակին հայտարարել է բեմից հեռանալու մասին
Քաղաքական
14:55 19/03/2024
Աշխարհ

Առանց արցունքների. Վալերի Լեոնտևը 75-ամյակին հայտարարել է բեմից հեռանալու մասին

Ռուս երգիչ Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին։ Նա նշում է  իր 75-ամյակը։

«Հեռանում եմ առանց արցունքների ու խռպոտ ձայնի»,-ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ ասել է նա։

Նա ամուսնացած է, երեխաներ չունի։ Կինն ապրում է Մայամիում, երգիչն այնտեղ տուն ունի։

Խոսելով իր տարիքի մասին՝ Լեոնտևը խոստովանել է, որ կցանկանար հոբելյանները նշել «լողափին պառկած և նվերներ ընդունելով»։

Երգչի մենեջերը՝ Բորիս Չիգիրևը  խոստովանել է, որ արտիստը վաղուց ելույթ չի ունենում, սակայն որոշել է  թոշակի անցնելու մասին հրապարակային կերպով հայտարարել միայն իր 75-ամյակի կապակցությամբ։

«Նա ծրագրում է հանգստանալ և ճանապարհորդել», - ավելացրել է մենեջերը։

Placeholder
Առանց արցունքների. Վալերի Լեոնտևը 75-ամյակին հայտարարել է բեմից հեռանալու մասին